Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Բորելը կարևորել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը

1050
Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2020 թ., 10:10
Բորելը կարևորել է Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանությունը

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, որի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը։ Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը։
Բորելը «հույս է հայտնել, որ ռազմական գործողությունների դադարեցումը թույլ կտա ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ և կկանխի հետագա մարդկային տառապանքները»: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է հումանիտար օգնություն ցուցաբերել հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչության կարիքների բավարարման համար և արդեն գրեթե 1 մլն եվրո է հատկացրել օգնության համար։
Բորելը նաև «ընդգծել է ԵՄ-ի հանձնառությունը՝ շարունակելու աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ստեղծված ձևաչափին»:
Նա կրկին հայտարարել է, որ Եվրամիությունը և ինքն անձամբ պատրաստ է ներդրում ունենալ այդ ջանքերում և այն համաձայնագրերի իրականացման գործում, որոնք կնպաստեն ողջ հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու բարգավաճմանը։