Երևան`   +23 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ»․ Լավրով

1159
Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 15:05
«Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ»․ Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին ռուսական և արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը հինգշաբթի առավոտյան զրուցել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

«Մենք շփվում ենք մեր հայ գործընկերների հետ. երեկ նախագահ Պուտինը շփվել է վարչապետ Փաշինյանի հետ, ես այսօր առավոտյան խոսել եմ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: