«Չպետք է համակերպվենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքի հետ»․ ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, որպեսզի աշխատեն գործընկերների հետ՝ արդար և հավասարակշռված երկարաժամկետ կարգավորման հասնելու համար։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է պահպանվի։ Ո՞վ է կազմել հրադադարի այս համաձայնագիրը: Ոչ այլ ոք, քան Պուտինն ու Էրդողանը։ Սա ամերիկյան ղեկավարության բացակայության արդյունք է։ Մենք չպետք է համակերպվենք Հայաստանին պարտադրված այս աղետալի գործարքի հետ։ Մենք սա չպետք է դիտարկենք որպես վերջնական կարգավորում։ Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությամբ հրադադարի պայմանները, որոնք վերջ դրեցին Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված բռնություններին, անարդար են: Թրամփի վարչակազմի բացակայությունն ակնհայտ էր և Հայաստանի ժողովրդի համար հանգեցրեց աղետալի արդյունքների»,- գրել է Շերմանը։
|
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24