«Շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին»․ Կանադայի ԱԳ նախարար
![]() Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է արել Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա այն հրապարակել է Twitter-ի իր էջում։ «Ի գիտություն ենք ընդունել Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմի հաստատումը: Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ուսումնասիրելու համաձայնության պայմաններն ու հետևանքները։ Մենք շարունակում ենք աջակցել հայ ժողովրդին, ում հետ ամուր կապեր ունենք»,- գրել է Կանադայի արտաքին գործերի նախարարը։ «Ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կհարգի ստանձնած պարտավորությունները և ռազմական գործողությունները կդադարեն մշտապես՝ առանց հապաղելու։ Ինչպես նշել ենք նախկինում՝ Թուրքիան պետք է հակամարտությունից դուրս մնա։ Ես մշտական կապի մեջ եմ եղել ՀՀ ԱԳ նախարարի հետ՝ հասկանալու, թե ինչպես այս դժվարին պահին Կանադան կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, ում հետ մենք կիսում են ամուր մարդկային կապեր ու արժեքներ։ Բոլոր կողմերը պետք է բանակցեն՝ մշտական ու խաղաղ կարգավորման հասնելու համար՝ հայտարարված հրադադարից հետո ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։ |
Փաշինյանի պլան Ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է. «Հրապարակ»
13310:10Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա. «Հրապարակ»
10209:55Մարիա Կարապետյանին «սրերով են ընդունում». «Ժողովուրդ»
11009:45«Ինչքան ուժ ունեք, այնպես արեք, որ ՀՀ-ից բոլորը երես թեքեն». Կարեն Հովհաննիսյան
24004:05«Ադրբեջանը ուզել է հարցը լուծել միայն մեկ ճանապարհով»․ Լյովա Եղիազարյան
26503:05«Կրոնական ազատության միջազգային դաշինքին Հայաստանի անդամակցության հարցի շուրջ». Միքայել Մելքումյան
27802:05