Երևան`   +14 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ռուսական ուղղաթիռները կգործեն ԼՂ խաղաղապահ օպերացիայում

1027
Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 11:50
Ռուսական ուղղաթիռները կգործեն ԼՂ խաղաղապահ օպերացիայում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռները կվերահսկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման շրջանները: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։ «Ուղղաթիռները կներգրավվեն խաղաղապահ գործողության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության շրջանների և ռազմական գործողությունների ավիամոնիթորինգ իրականացնելու համար»,- նշել են ռազմական գերատեսչությունում: Պաշտպանության նախարարությունից հայտնել են նաև, որ ուղղաթիռները կգործարկվեն դեպի դժվարհասանելի շրջաններ նյութատեխնիկական աջակցության և խաղաղապահ զորակազմի անձնակազմի տեղափոխման համար:

Ուղղաթիռները Երևանի օդանավակայան են տեղափոխվել ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռներով։