Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանի պատվիրակությունը վաղը կայցելի Թուրքիա

940
Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 11:20
Ռուսաստանի պատվիրակությունը վաղը կայցելի Թուրքիա

Ռուսական պատվիրակությունը նոյեմբերի վաղը՝ 13-ին կայցելի Թուրքիա՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման հարցը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը:
«Մենք կարևորում ենք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ուրբաթ օրը Թուրքիա կժամանի Ռուսաստանի պատվիրակությունը՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- հայտարարել է Չավուշօղլուն։