Երևան`   0 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2020 թ.

Վրաերթ՝ Երևանում. կա զոհ

857
Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 23:45
Վրաերթ՝ Երևանում. կա զոհ

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 16։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցի սկզբնամասում քաղաքացին վրաերթի է ենթարկվել (գտնվում է երթևեկելի հատվածում)․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ղ․) վրաերթի է ենթարկել Գառնիկ Կ․-ին (ծնված 1941 թ․)։

Փրկարարները Գառնիկ Կ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է։