Երևան`   +17 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումը

1252
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 15:20
Կրեմլում մեկնաբանել են Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայումը

Ղարաբաղում թուրք խաղաղապահների տեղակայման հարցը ոչ մեկի հետ համաձայնեցված չի եղել։ Այդ մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության մեջ չի ասվում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ես կարող եմ դա մեկնաբանել հետևյալ կերպ. այդ մասին հրապարակված հայտարարության տեքստում ոչ մի բառ չկա, այդ մասին չեն պայմանավորվել 3 կողմերը, և թուրք զինվորների ներկայությունը Ղարաբաղում չի համաձայնեցվել»,- հայտնել Է Պեսկովը: