Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը ծայրահեղ անհրաժեշտություն էր․ Լեոնիդ Կալաշնիկով

1091
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 13:10
Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը ծայրահեղ անհրաժեշտություն էր․ Լեոնիդ Կալաշնիկով

Ռուս խաղաղապահների ուղարկումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի դարձել է ծայրահեղ անհրաժեշտություն՝ քանի որ կողմերը չէին կարողանում պայմանավորվել մարտերի դադարեցման շուրջ։ Նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ երկրների գործով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:

«Ես կարծում եմ, որ, իհարկե, ոչ ոք չի ցանկանում վտանգել իր ժողովրդին, իր երկրի քաղաքացիներին։ Առանց մեծ ուրախության որևէ մեկը խաղաղապահ զորքեր է մտցնում։ Այս իրավիճակում մենք դրան գնացինք ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, որովհետև Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել»,- ասել է պատգամավորը։

Կալաշնիկովն ընդգծել է, որ խաղաղապահ զորակազմը տեղակայվել է ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի համաձայնությամբ:

«Որովհետև հակառակ դեպքում մենք որոշակի սադրանքների կենթարկվեինք և այս, և մյուս կողմից։ Այժմ կորոշվի այդ գիծը, քիչ թե շատ կկազմվեն ինչ-որ փոխհարաբերություններ հրադադարի վերաբերյալ և թե ինչպես հետևել դրան։ Սակայն դա ավելի լավ է, քան մարդկանց մահը»,- ընդգծել Է խորհրդարանականը։