Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Ռուսաստանն սկսել է Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայումը

1019
Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2020 թ., 08:20
Ռուսաստանն սկսել է Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի տեղակայումը

Ռուսաստանը Մոսկվայի ժամանակով ժամը 06:00-ից (տեղական ժամանակով 07:00-ից) կսկսի խաղաղապահ զորակազմ տեղակայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Համաձայն ՀՀ Վարչապետի, Ադրբեջանական հանրապետության նախագահի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության՝ 2020թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 06:00-ից (տեղական ժամանակով 07:00 - խմբ.) Ռուսաստանի Դաշնությունը կսկսի խաղաղապահ զորակազմ տեղակայել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»,- ասել են գերատեսչությունում: