«Դուք ռմբակոծում եք հիվանդանոցները, խաղաղ բնակիչներին կասետային և ֆոսֆորային ռումբերով․ դրանք արձանագրել են #BBC-ի թղթակիցներն Ստեփանակերտում»․ #BBC-ին ծանր դրության մեջ է դրել Ալիևին
![]() BBC-ի թղթակից Օրլա Հերինն Ալիևի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում ներկայացրել է փաստեր, որոնք Ալիևը չի կարողացել մեկնաբանել և ստիպված որակել է որպես «ֆեյք նյուզ»։ Հերինն Ստեփանակերտում BBC-ի թղթակիցների կողմից արձանագրված փաստերն է ներկայացրել․ «Նրանք Ստեփանակերտում են եղել հոկտեմբերի 1-3-ը։ Նրանք հանկարծակի գնդակոծություններին ներկա են եղել։ Հարված է հասցվել բուժհաստատություններին, ավերվել են բազմահարկ բնակելի շենքեր։ Երբ մարդիկ փորձել են փախչել, երկնքում եղել են ԱԹՍ-ներ, գնդակոծություններ։ Այս ամենը շշուկներ չեն։ Այս ապացույցները տեսել և նկարահանել են BBC-ի լրագրողները»,- ասել է Հերին։ «Ես կասկածում եմ այդ ապացույցներին։ Դրանք ֆեյք նորություններ են»,- ասել է Ալիևը։ Լրագրողի այն հարցին, թե «դուք մեղավոր չե՞ք կարող լինել, և բոլորը կեղծ տեղեկատվությո՞ւն է»։ Ալիևը պատասխանել է․ «Բացարձակապես»։ Նա նաև մերժել է Human Rights Watch-ի՝ խաղաղ բնակիչների դեմ կիրառված կասետային ռումբերի վերաբերյալ ապացույցները։ - Մենք չենք կիրառել դրանք։ Դա ֆեյք նորություն է։ - Բոլորը ֆեյք նորություննե՞ր են։ - Իհարկե, ինչո՞ւ ոչ։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
