Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Զինծառայողը 3 մարդ է սպանել Վորոնեժի ռազմական օդանավակայանում

2525
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 11:25
Զինծառայողը 3 մարդ է սպանել Վորոնեժի ռազմական օդանավակայանում

Վորոնեժի մոտ գտնվող ռազմական օդանավակայանում զինծառայողը 3 մարդ է սպանել։ Նա բարիկադավորվել է զորամասի տարածքում, հայտնում Է ТАСС լրատվական գործակալությունը:
«Զինծառայողը կրակ է բացել ատրճանակից, որը վերցրած է եղել սպայից։ 3 մարդ է սպանվել։ Այժմ հարձակվողը բարիկադավորվել է զորամասի տարածքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներից մեկը ողջ է մնացել. նա վերակենդանացման բաժանմունքում է. «3 մարդ է զոհվել, 1-ը՝ ողջ մնացել։ Տուժածը լուրջ վնասվածքներ է ստացել և այժմ վերակենդանացման բաժանմունքում է»,- ասել է զրուցակիցը։

Վորոնեժի շրջանի իշխանությունները հաստատել են ռազմական օդանավակայանում արտակարգ պատահարի փաստը. «Այո, նման փաստ կա։ Մենք այժմ պարզում ենք բոլոր մանրամասները, մի քանի զոհ կա»,- հայտնել են վարչակազմի մամուլի ծառայությունից: