Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Իրաքում ահաբեկիչները հարձակվել են զինվորական դիտակետի վրա. կա 11 զոհ

1605
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 11:05
Իրաքում ահաբեկիչները հարձակվել են զինվորական դիտակետի վրա. կա 11 զոհ

Նոյեմբերի 8-ի երեկոյան, Իրաքի մայրաքաղաք Բաղդադից ոչ հեռու գտնվող զինվորական դիտակետի վրա են հարձակվել ԻՊ ահաբեկիչներ, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 8-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է As Sumaria հեռուստաալիքը։
Նշվում է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են նռնակներ և ինքնաձիգներ։ Զոհվել է 5 իրաքցի զինվորական և 6 քաղաքացիական անձ: Վիրավորներին տեղափոխել են Բաղդադի բուժհաստատություններ։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները 2017-ին Իրաքի տարածքում ոչնչացվել են միջազգային կոալիցիայի ուժերի կողմից։ Սակայն ժամանակ առ ժամանակ հարձակումներ են տեղի ունենում։