Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել Բելառուսում երեկվա բողոքի ակցիաների ժամանակ

1425
Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2020 թ., 10:55
Ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել Բելառուսում երեկվա բողոքի ակցիաների ժամանակ

Բելառուսում երեկ՝ նոյեմբերի 8-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ուժայինները ավելի քան 1000 մարդու են ձերբակալել: Այս մասին հայտնում է «Весна» իրավապաշտպան կենտրոնը։

Կենտրոնի կայքում ներկայացված է 1021 մարդու տվյալ և տեղեկացվում, թե որտեղ է ձերբակալվել մարդը և ուր են նրան տարել։
Ամենից շատ ձերբակալություններ գրանցվել են Մինսկում։ Ձերբակալություններ են եղել նաև Վիտեբսկում, Գոմելում, Բոբրույսկում:
Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 3 ամիս։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթող է հայտարարվել Ալեքսանդր Լուկաշենկոն։