Ֆրանսիական Beringer aero-ն հրաժարվել է արտադրանք տրամադրել թուրքական ԱԹՍ-եր արտադրողներին
9624
Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 21:30
![]() Ֆրանսիական Beringer aero ընկերության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ ընկերությունը դադարեցրել է մատակարարումները թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրողներին, երբ իմացել է, որ իր արտադրանքն օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ մարտերի ժամանակ կիրառվող ռազմական ԱԹՍ-երի արտադրության համար: Ընկերությունը նաև շեշտել է, որ իր քաղաքականությունն է՝ թույլ չտալ իր ապրանքների օգտագործումը մարդկային կյանքերին սպառնացող միջոցներում: Beringer aero ապրանքատեսակները նախագծվում և արտադրվում են Ֆրանսիայում քաղաքացիական ավիացիայի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի համար, ուստի նշված չեն Եվրոմիության երկակի օգտագործման պարագաների վերահսկման ցուցակում: Ընկերությունն արտադրում է թռչող սարքերի անիվներ և արգելակման համակարգեր: |

«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
8610:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
245Երեկ, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
50609.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
11009.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
16608.09.2026, 17:30
