Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փելոսին հայտարարել Է, որ Բայդենը կդառնա ԱՄՆ-ի նախագահ

3178
Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 20:50
Փելոսին հայտարարել Է, որ Բայդենը կդառնա ԱՄՆ-ի նախագահ

ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենն ստացել է ընտրողների մանդատը և շուտով կդառնա պետության ընտրված ղեկավար: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:
«Ուրախ եմ ձեզ հանդիպել այն ժամանակ, երբ Ջո Բայդենն ունի այդ անհավանական մանդատը։ Շուտով նա փոխնախագահից կդառնա ընտրված նախագահ Ջո Բայդենը։ Սա երջանիկ օր է մեր երկրի համար»,- ասել է Փելոսին։
Նրա խոսքով՝ այս առավոտյան պարզ է դարձել, որ հենց Բայդեն-Հարիս զույգն է հաղթանակ տարել Սպիտակ տան համար պայքարում: Սենատոր Քամալա Հարիսն ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփի շտաբը կեղծ է համարում Բայդենի հաղթանակի մասին կանխատեսումները և հայտնում խախտումների մասին: