Երևան`   +10 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Ավելի քան 1,8 մլն «մեռած հոգի» է հայտնաբերվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

2560
Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 10:40
Ավելի քան 1,8 մլն «մեռած հոգի» է հայտնաբերվել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

ԱՄՆ-ում դատական դիտորդները ժողովրդագրական վիճակագրության ստուգման ժամանակ պարզել են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել է ավելի քան 1,8 մլն «մեռած հոգի»:

Judicial Watch կազմակերպության տվյալների համաձայն՝ խախտումներ են հայտնաբերվել ամերիկյան 29 նահանգի 353 ընտրաշրջանում։
«Այս հետազոտության շնորհիվ մենք տեսնում ենք քվեաթերթիկների և հայտերի կույր բաշխման անխոհեմությունը։ Ընտրողների կեղտոտ ցուցակները կեղտոտ ընտրություններ են նշանակում»,-ընդգծել է դատական դիտորդների ասոցիացիայի ղեկավար Թոմ Ֆիթթոնը։
Ներկայումս ընտրողների քվեաթերթիկների հաշվարկը դեռ շարունակվում է։