Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Վթարի զոհերի թիվը հասել է 4-ի. մեքենաներից մեկի մեջ է եղել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան. նա չի տուժել

846
Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2020 թ., 00:25
Վթարի զոհերի թիվը հասել է 4-ի. մեքենաներից մեկի մեջ է եղել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան. նա չի տուժել

Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 5-ի երեկոյան խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Mercedes, Suzuki և Opel մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, կա 4 զոհ, 2 վիրավոր:

Վթարված վերջին ավտոմեքենայում է գտնվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան: Նա իր ֆեյսբուքան էջում գրել է. «Շնորհակալ եմ բոլոր անհանգստացողներին։ Ոչ մի լուրջ վնասվածք չունենք։ Աստված փրկել ա, զուտ մենք վերջին մեքենայի մեջ ենք եղել։ Մեքենա էլ չկա՝ որպես էդպիսին, ինչ էղավ, ժեշտին էղավ։ Զոհվածների բարեկամներին ցավակցում եմ։ Հուսով եմ՝ վթարի մեղավորը կպատժվի օրենքի ողջ խստությամբ»։