Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է

2303
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 19:15
Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են․ «Մոսկվայից ուղարկված 50 տոննա հումանիտար օգնությունն արդեն Հայաստանում է: Այն ներառում է դեղամիջոցներ, բժշկական պարագաներ, հագուստ, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ:
Շուտով Հայաստանում կլինեն նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից ուղևորվող բեռները:

Հիշեցնենք, որ սփյուռքից Հայաստան ժամանող հումանիտար օգնությունը համակարգում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: