Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակը

1649
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 12:30
Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցուցակը

Եվրոպացի դիվանագետները AFP գործակալությանը հայտնել են, որ Եվրահանձնաժողովը կազմել է տնտեսական պատժամիջոցների ցուցակ, որը կարող է հարված հասցնել Թուրքիայի զբոսաշրջային և տրանսպորտային հատվածներին։ Եվրոպացի առաջնորդները դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում պետք է որոշեն, թե արդյոք պետք է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի գործունեության դեմ:
ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի «խորը ափսոսանք առաջացնող» հայտարարությունն այն մասին, որ այն երկարաձգում է Հունաստանի և Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելությունը:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը «բարեխիղճ երկխոսության և միակողմանի գործողությունից ձեռնպահ մնալու» կոչ է արել՝ լիցքաթափելու Միջերկրական ծովի արևելյան մասում տիրող լարված իրավիճակը, որը խարխլում է ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները: