Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Անկարան «կոշտ» պատասխան է խոստանում թուրքական խմբավորման դեմ Ֆրանսիայի արգելքին

2074
Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2020 թ., 11:15
Անկարան «կոշտ» պատասխան է խոստանում թուրքական խմբավորման դեմ Ֆրանսիայի արգելքին

Թուրքիան խոստացել է հստակ պատասխան տալ Ֆրանսիայի կողմից «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորման արգելքին, որը կապված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակցի հետ:

Էրդողանը կատաղի թշնամացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մի շարք աշխարհաքաղաքական սուր հարցերի և, բոլորովին վերջերս, արմատական իսլամի դեմ Ֆրանսիայի պայքարի շուրջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական կառավարությունը պետք է «Ֆրանսիայում պաշտպանի թուրքերի հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունը»:
«Մենք ամենավճռական կերպով կարձագանքենք այդ որոշմանը»,-ասել է նա:
Հիշեցնենք՝ Ֆրանսիան պաշտոնապես լուծարել է այդ խմբի տեղական ճյուղավորումը այն բանից հետո, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների հուշահամալիրը խեղաթյուրվել է գրաֆիտիով՝ ներառյալ «Գորշ գայլեր» անվանումը։