Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Թրամփի շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը կասեցնելու վերաբերյալ հայց է ներկայացրել

1984
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 23:55
Թրամփի շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը կասեցնելու վերաբերյալ հայց է ներկայացրել

Դոնալդ Թրամփի շտաբը Միչիգանում ձայների հաշվարկը կասեցնելու մասին հայց է ներկայացրել՝ վկայակոչելով հաշվարկին հետևելու հնարավորության բացակայությունը, հայտարարության մեջ ասել Է Թրամփի շտաբի մենեջեր Բիլ Ստեփիենը:
«Մենք այսօր հայց ենք ներկայացրել Միչիգանի դատարան, որպեսզի կանխենք հաշվարկը, մինչև մեզ հասանելիություն կտրվի։ Մենք նաև պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել են և հաշվվել, նախքան մեր հասանելիություն ստանալը»,- հայտարարել է Ստեփիենը։