Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Բայդենն առաջատար է Քալիֆորնիա, Վաշինգթոն, Օրեգոն նահանգներում

2081
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 09:55
Բայդենն առաջատար է Քալիֆորնիա, Վաշինգթոն, Օրեգոն նահանգներում

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, նախնական արդյունքներով, հաղթել է խոշորագույն նահանգ Քալիֆորնիայում (55 ընտրիչի ձայն)։ Նա առաջատար է նաև Վաշինգթոնում (12) և Օրեգոնում (7)։ Այս մասին հայտնում է Fox News-ը:
Fox news-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ձայների 49․7%-ով առաջ է անցել Թրամփից (48.7%)։ Թրամփին աջակցում են Տեխասում (38 ընտրող), Ֆլորիդայում (29), Օհայոյում (18), Ջորջիայում (16), Հյուսիսային Քարոլինայում (15), Վիսկոնսինում (10), յովայում (6)։
Բայդենին՝ Արիզոնայում (11), Վիսկոնսինում, Մինեսոտայում (10-ական):