Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր
Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշել է Սարգսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Այժմ թրենդային է հակառուսականությունը, և Գյուրջինյան Դավիթն առաջարկում է փոխել Բրյուսովի համալսարանի անունը». Հեքիմյան
4818:36«Խոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն է փակել». Վ. Հարությունյան (տեսանյութ)
6217:48«Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը»․ Արթուր Խաչատրյան
6717:24«Պայքարը թևակոխում է նոր փուլ». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
7816:30«Հանրայինը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել՝ հակադարձելու մեղադրանքներին»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
7816:24«Ակցիան կշարունակվի հաջորդ հինգշաբթի»․ Չախալյան
8914:30