ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ վանդալիզմի կապակցությամբ
![]() Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամաբ վանդալիզմի կապակցությամբ. «Խստորեն դատապարտում ենք Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի նկատմամբ իրականացված վանդալիզմի ակտը, որին նախորդել են վերջին ամիսների ընթացքում Ֆրանսիայի այլ քաղաքներում հայկական հուշարձանների պղծման դեպքեր և թուրքական ծայրահեղական կազմակերպությունների կողմից ատելության հողի վրա հակահայկական զանգվածային գործողություններ։ ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վրա արված գրառումներն առավել քան խոսուն են, քանի որ պարունակում են Հայոց ցեղասպանության կրկնման սպառնալիք և Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեպ Թայիբ Էրդողանի փառաբանում: Պատահական չէ, որ հայ ժողովրդի հասցեին նմանօրինակ սպառնալիքներ հնչեցվում են այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական ցեղասպան դաշինքը միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ փորձում է բնաջնջել Արցախի հայ բնակչությունը: Համոզված ենք, որ ֆրանսիական իշխանությունները պատասխանատվության կկանչեն այս վանդալիզմն իրականացողներին և նրանց ետևում կանգնած ծայրահեղական ուժերին»: |

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
124Երեկ, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
153Երեկ, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
119Երեկ, 13:12
Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
31825.09.2026, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
13625.09.2026, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
14924.09.2026, 21:48
