Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայությունը». Զարիֆ

1810
Կիրակի, 01 նոյեմբերի, 2020 թ., 13:25
«Իրանը չի հանդուրժի իր սահմանների մոտ ահաբեկիչների առկայությունը». Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ԻԻՀ պետական ռադիոհեռուստաընկերությանը տված հարազրույցում մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների ներկայության կապակցությամբ: «Իրանն իր սահմանների մոտ չի հանդուրժի ահաբեկիչների առկայությունը»,- Զարիֆի խոսքերն է փոխանցել Parstoday.com-ը:
«Իրանը գրեթե վստահ է, որ ահաբեկիչները մասնակցել են բախումներին: Եվ Թեհրանը վստահեցում է, որ դա ոչ մեկին օգտին չէ»,- ասել է Զարիֆը՝ ի պատասխան ԼՂ հակամարտության գոտում ահաբեկչիչների ներկայության մասին լրագրողների հարցին։

«Այսօր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները Իրանի սահմանամերձ շրջաններում չեն, բայց նրանց ներկայության հավանականությունը սահմանի անմիջական հարևանությամբ բարձր է, և Թեհրանն այդ կապակցությամբ իր խիստ մտահոգությունն է հայտնել հակամարտող կողմերին։ Բանակցությունների ընթացքում մենք տեղեկացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին, որ Իրանը դա չի հանդուրժի»,- հավելել է ԱԳ նախարարը: