Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հարավային ուղղությամբ հետ ենք վերցրել որոշակի դիրքեր». Արծրուն Հովհաննիսյան

404
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 22:15
«Հարավային ուղղությամբ հետ ենք վերցրել որոշակի դիրքեր». Արծրուն Հովհաննիսյան

«Հարավային և հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում մեր ԶՈՒ-ն կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ասաց, որ այս պահի դրությամբ էլ մարտերը շարունակվում են. դրանք, ըստ Հովհաննիսյանի, մեծ ինտենսիվություն չունեն, թեպետ կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ: