Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Այս պատերազմը քննություն էր (գուցե դեռ է) միջազգային հանրության համար». Սրբուհի Գրիգորյան

379
Կիրակի, 01 նոյեմբերի, 2020 թ., 01:40
«Այս պատերազմը քննություն էր (գուցե դեռ է) միջազգային հանրության համար». Սրբուհի Գրիգորյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պատերազմը քննություն էր (գուցե դեռ է) միջազգային հանրության համար։ Հանձնե՞ց... Այս պահի դրությամբ պատասխանը մեկն է՝ ՈՉ...
Կոնվեցիաներ, միջազգային իրավունք... Միայն տեսական սահմանումներով աշխարհն ավելի լավը չի դառնում։
Մարդու իրավունքներն ամեն վայրկյան ոտնահարվում են Արցախում և ՀՀ որոշ մարզերում՝ Սյունիքից Գեղարքունիք ու Տավուշ...
Ժամանակակից սպառազինությունն իր վերջին նորամուծություններով թափվում է քաղաքացիական անձանց՝ երեխաների, ծերերի, կանանց գլխին....
Չեմ թվարկում միջազգային կառույցներին, որոնց դահլիճներում անընդհատ խոսվում է պատերազմների ընթացքում կանանց և երեխաների պաշտպանության, քիմիական նյութեր պարունակող զենքերի կիրառման անթույլատրելիության, մյուս սիրուն բաների մասին...
Այդ ամենը ցայսօր մնում է միայն խոսք, գեղեցիկ կամ ոչ այնքան, բայց շարադրանք լոկ....
Աշխարհը գուցե և պարտվի տեռորիզմին։ Գուցե մնացել է նեղ շահերի արանքում ու ճռռում է, ծռմռվում ու ճռռում է։
Այստեղ ամեն ինչ այլ է։
Ամեն մի թիզ հողի պաշտպանության համար անմարդկային ճիգ է թափվում։
Այստեղ պարտվելու է աշխարհին հաղթող տեռորիզմը...»: