Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Եթե հայտարարած լինեինք Արցախը ՀՀ մարզ, հիմա մեզ մերժել չէր լինի». Հայկ Մարտիրոսյան

442
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 18:40
«Եթե հայտարարած լինեինք Արցախը ՀՀ մարզ, հիմա մեզ մերժել չէր լինի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, ինչ երկար տարիներ բղավում էինք ու մեզ պատռում և որի համար հայհոյվում էինք ու հալածվում, ապացուցեց իր բացարձակ ճշմարտություն լինելը:
Արցախը պարտավոր էինք ՀՀ սուվերեն տարածք հռչակել:
Եթե հայտարարած լինեինք Արցախը ՀՀ մարզ, հիմա մեզ մերժել չէր լինի: Իսկ եթե մերժեին, կհիշեցնեինք մեկ այլ՝ իրենց մարզ դարձած տարածքի մասին և հարցեր կտայինք:
Մեկ տարի առաջ Ստեփանակերտում բղավում էինք միայն. «Արցախը Հայաստան է և վերջ»:
Հիմա մեզ ասացին, որ Արցախը Հայաստան չէ: Եվ վերջ: Եվ չէ՞ որ մենք՝ ինքներս Արցախը Հայաստան չենք դարձրել և վերջ: Եվ վերջ:
Եվ այսպես՝ մինչև վերջ...»: