Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ես սիրում եմ Հայաստանը, այնտեղ գնալն իմ երազանքն է»․ Ռոբերտո Կավալի

442
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 16:40
«Ես սիրում եմ Հայաստանը, այնտեղ գնալն իմ երազանքն է»․ Ռոբերտո Կավալի

Ռեփեր Սուպեր Սաքոն ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա իտալացի աշխարհահռչակ դիզայներ Ռոբերտո Կավալիի հետ է։
«Ես սիրում եմ Հայաստանը, որովհետև իմ լավագույն ընկերներից մեկը՝ Շառլ Ազնավուրը, ծնվել է Հայաստանում։ Ես երբեք Հայաստանում չեմ եղել, բայց այնտեղ գնալն իմ երազանքն է»,- տեսանյութում անկեղծորեն ասում է Կավալին։ Ռեփերը նրան հրավիրում է Հայաստան, ինչին ի պատասխան Կավալին ասում է՝ անպայման կգամ, խոստանում եմ։