«Երևանը կարող է ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից». ՌԴ-ում ՀՀ դեսպան
Ռուսաստանին ուղղված Երևանի դիմումը ենթադրում է ռազմական օգնության հնարավորություն: Դրա ծավալները կքննարկվեն խորհրդակցությունների․ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը: «Մեր միջպետական համաձայնագրին համապատասխան՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է: Մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է նա: «Նման հնարավորություն կա»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը վերաբերում է ՌԴ-ից ռազմական օգնություն խնդրելուն: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00