«Կանի այդ քայլը Ռուսաստանը, թե չէ՝ երկու դեպքում էլ կարող ենք գործ ունենալ նոր իրավիճակի հետ»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինին վարչապետ Փաշինյանի նամակը ստեղծում է որակապես այլ իրավիճակ: Նամակը կարող է պայմանավորված լինել ինչպես անմիջական ռազմական սպառնալիքներով և ռիսկերով, այնպես էլ ընթացիկ իրավիճակի վրա քաղաքական ազդեցության գործիքներն ընդլայնելու նկատառումով, որովհետև փաստորեն ստեղծվում է Ռուսաստանի առնվազն մեկ աստիճան բարձր ներգրավվածության նախադրյալ: Ընդ որում, կանի այդ քայլը ՌԴ-ը, թե չի անի, միևնույն է երկու պարագայում էլ գործ կարող ենք ունենալ խորապես նոր իրավիճակի հետ: Մի քանի հատկանշական ֆոնային արձանագրում. նամակը հաջորդում է փաստորեն սկանդինավյան խաղաղապահների վերաբերյալ Օբրայենի հայտարարությանը, նամակը հաջորդում է Ժնևին, որտեղ, անկասկած, քննարկման գլխավոր հարցը հրադադարի վերահսկման մեխանիզմն ու խորքային առումով խաղաղապահների հարցն է, նամակը հաջորդում է Իրանի նախաձեռնությանը՝ որը առաջարկում է փոխել Մինսկի խմբի ձևաչափ և փոխարինել ռուս-թուրք-իրանյան ռեգիոնալ ձևաչափով, և նամակից առաջ Հայաստանի վարչապետի խոսնակը բարձրաձայնում է Մոսկվա մեկնելու հետ կապված ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ քննարկումներն ու փաստացի համաձայնությունը, որից, սակայն, նրանք փաստորեն հրաժարվել են: Եվ թերևս մի ոչ պակաս հետաքրքիր ֆոնային հանգամանք էլ՝ Պատրուշևը հայտարարել է, որ Ռուսաստանում աշխուժացել են ծայրահեղ իսլամական բջիջները»: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00