Երևան`   -1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 նոյեմբերի, 2020 թ.

Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե որ պայմանագրի համաձայն է Փաշինյանը դիմել Պուտինին 

745
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 13:45
Էդմոն Մարուքյանը պարզաբանել է, թե որ պայմանագրի համաձայն է Փաշինյանը դիմել Պուտինին 

ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ և ՌԴ միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիրը։
«Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(ստորագրված՝ 1997թ. օգոստոսի 29-ին, ուժի մեջ մտած՝ 1998թ. նոյեմբերի 05-ին)
Հոդված 2
Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:
Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք՝ համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով:
Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»: