Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կորոնավիրուսով վարակման 2381 և մահվան 41 նոր դեպք

523
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 11:05
Կորոնավիրուսով վարակման 2381 և մահվան 41 նոր դեպք

Հոկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 89813 դեպք, որոնցից 55317-ն՝ առողջացած, 1341-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32788 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 402588 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 4992 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2381 նոր դեպք: Ունենք 1001 առողջացած և 41 մահվան դեպք։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է: