Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատարին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը․ «Ժողովուրդ»

333
Շաբաթ, 31 հոկտեմբերի, 2020 թ., 08:40
Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատարին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը․ «Ժողովուրդ»

«Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք մարզերում փոխմարզպետեր էր նշանակել: Խոսքը 8 փոխմարզպետի մասին է, և բոլոր նշա­նակումներն արվել են ռազմական նկատառումներից ելնելով: Օրինակ՝ Արագածոտնի փոխմարզպետ է նշանակվել «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանը, որն այս պատերազմի առաջին իսկ օրվանից իր ջոկատով առաջնագծում է:

Այսպիսով ի՞նչ նպատակ էր հետապն­դում Ռազմիկ Պետրոսյանի նշանակումն այս պաշտոնին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ռազմիկ Պետրոսյանը նշեց. «Խոսքն աշխարհա­զորի մասին է, որի մասին նախագիծն ընդունվեց օրերս: Սա վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, և յուրաքանչյուրս պետք է մեր մարզում իր խնդիրը կատարի, որ ավելի կազմակերպված լինի: Շատ սպասված կառույց է աշխարհազորը»:

Պետրոսյանի հետ զրուցել ենք նաև սահմանում տիրող իրավիճակի մասին: Վերջինս նշեց, որ շուտով կլսենք հաղթանակի մասին. «Մեր վիճակը պատերազմի առաջին իսկ օրվանից շատ լավ է, իհարկե, ունեցել ենք բացթողումներ, բայց հիմա բանակը վստահ տիրապետում է իրավիճակին: Հակառակորդի միջոցներն առաջին օրե­րին խոցել ենք, հիմա բանակն իրավիճակին տիրապետում է, կարճ ժամանակ հետո կլսեք մեր բանակի հաղթանակի մասին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: