Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2020 թ.

Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայել սկանդինավյան խաղաղապահներ

1090
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 23:15
Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայել սկանդինավյան խաղաղապահներ

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել։
Ըստ Օ՛Բրայենի՝ հակամարտության գոտում ցանկացած զինված խաղաղապահ ուժ չպետք է ներառի ներկայացուցիչներ Մինսկի խմբի համանախագահ երկրներից, ինչպես նաև հարևան պետություններից:

«Թուրքիայի որևէ տեսակի միջնորդություն կամ խաղաղապահ դերակատարություն անընդունելի է ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Հայաստանի համար»,- Քալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Օ՛Բրայենը: