Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«Ինչպե՞ս պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո նրա թոռների հետ խաղաղ ապրեն Արցախում». Հովհաննիսյան

429
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 23:00
«Ինչպե՞ս պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո նրա թոռների հետ խաղաղ ապրեն Արցախում». Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հակառակորդը Շուշիի եկեղեցուն և ծննդատանը սխալմամբ չի հարվածել: Նրա խոսքով՝ Ադրբեջանի սպառազինության մեջ շատ ավելի դիպուկ և գերճշգրիտ խոցման միջոցներ կան, և Ադրբեջանը ավելի թիրախային է օգտագործում է դրանք:

«Այսքանից հետո շատ հաճախ խոսվում է Արցախի հայության խաղաղ համակեցության մասին Ադրբեջանի կազմում, ինչն ուղղակի ծիծաղելի է, մեղմ ասած։ Թող մտածեն Ադրբեջանում, թե ինչպես պիտի հադրութեցի պապիկին գնդակահարելուց հետո փորձեն նրա թոռների հետ խաղաղ համակեցությամբ ապրել Արցախում, որն ուզում են գրավել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: