Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Շուշիի մերձակա գյուղերի ուղղությամբ լավ ցուցանիշներ ենք արձանագրել». Հովհաննիսյան

487
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 22:20
«Շուշիի մերձակա գյուղերի ուղղությամբ լավ ցուցանիշներ ենք արձանագրել». Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին գործընթացներ․ «Առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտական գործողություններով, հիմնականում՝ ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Հայկական կողմը չի ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա մանրամասներ ներկայացրեց նաև Շուշիի մերձակայքում ընթացող մարտական գործողություններից. «Նույն ժամանակ նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ, չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են, որովհետև փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորչում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս»: