Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Մեր ԶՈՒ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ». Արծրուն Հովհաննիսյան

485
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 22:10
«Մեր ԶՈՒ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը:

«Այսօր վաղ առավոտյան հակառակորդը հարձակում է ձեռնարկել մի քանի ուղղություններով. նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ, անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ՝ թողնելով դաշտում զգալի թվով դիակներ: Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս, մի քանի բարձունքների ուղղությամբ: Մեր ԶՈՒ-ն ունի որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվում են, և հստակ որևէ բան այս ուղղությամբ այս պահին նշել չեմ կարող»,- հայտնեց նա: