Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ասել, որ հակառակորդը չի փորձելու նորից ուժ կուտակել, սխալ կլինի»․ ՊՆ ներկայացուցիչ

280
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 15:05
«Ասել, որ հակառակորդը չի փորձելու նորից ուժ կուտակել, սխալ կլինի»․ ՊՆ ներկայացուցիչ

«Շուշի ձգտող ստորաբաժանումներից շատերը ջարդված են, բայց ասել, որ հակառակորդը չի փորձելու նորից ուժ կուտակել, շրջանցող այլ ելքեր փնտրել, սխալ կլինի։ Վերջին տասն օրերի ընթացքում Բերձոր-Շուշի ճանապարհը կտրելու առնվազն երկուսից երեք փորձ է եղել և բոլորը տապալվել են»,- այս մասին այսօր «Ֆակտոր»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերթական անգամ նշելով, որ հակառակորդը թույլ չէ, մեծ ներուժ ունի, և իրեն օգնող ահաբեկչական ու ոչ ահաբեկչական ուժերը շատ են։
Հարցին, թե վտանգավորության ի՞նչ աստճան է պահպանվում դեպի Շուշի տանող գյուղերի հատվածում, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է, որ մեծ է վտանգը, թեպետ ամեն պահի կարող է իրավիճակը փոխվել։