Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հերոսը նորից քայլում է». Արմեն Մուրադյան

381
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 14:15
«Հերոսը նորից քայլում է». Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Երեկ մեր Էրիկը դարձավ 20 տարեկան:

Շնորհակալ ենք քեզ, Հերո՛ս տղա:

Էրիկը վիրավորում էր ստացել սեպտեմբերի 30-ին Ջրականում (Ջաբրայիլում):

Ստացել է բաց թափանցող գլխուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ:

Մոտ 1 շաբաթվա վերականգնողական բուժման արդյունքում մեր Հերոսը նորից քայլում է, շտկվել է հավասարակշռությունը, ավելացել է մկանային ուժը:

Այ այսպես մեր բոլոր տղաներին ոտքի ենք կանգնեցնելու»: