Երևան`   +12 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Օպերայում երրորդ օրն է՝ քողարկող ցանցեր են պատրաստում

300
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 13:10
Օպերայում երրորդ օրն է՝ քողարկող ցանցեր են պատրաստում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գրում է. «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ օրն է մեր ժողովրդի համար ճակատագրական այս պահին՝ առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար թատրոնի բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:

Թատրոնի ամբողջ անձնակազմը, 24-ժամյա ռեժիմով, մի քանի հերթափոխով աշխատում է: Աշխատանքներին մասնակցում են նաև այս գործի գիտակ կամավորներ: Թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ՝ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ անհրաժեշտություն կա այս ձևով մեր քաջարի զինվորին աջակցություն ցուցաբերելու»: