Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ

1418
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 13:00
ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում չեն բացառում, որ ԼՂ հակամարտության գոտում կռվող Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան: «Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի»,- РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում։ Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը, աշխատել առաջ անցնելով»,- ընդգծել է նա։
«Ռուսաստանի իրավապահ մարմինները բավականին ուշադիր հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են՝ ձեռքը զարկերակի վրա են պահում»,- եզրափակել է Սիրոմոլոտովը: