Երևան`   +8 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել 7 մարզերում

265
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 11:50
Վարչապետը փոխմարզպետներ է նշանակել 7 մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ին մի շարք որոշումներ է ստորագրել։
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Արայիկ Մուրադյանը նշանակվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալ:
Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:
Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:
Արթուր Հովակիմյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալ:
Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ:
Նորիկ Ամիրխանյանը նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ: