Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

1122
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 11:35
Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն ԱՊՀ երկրների ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նիստին

ԱՊՀ երկրների զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ՝ Ուզբեկստանում, Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի նախագահությամբ: Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից, փոխանցում է ТАСС-ը։
«Նիստին նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունների, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության պատվիրակությունների մասնակցությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
«ԱՊՀ անդամ պետությունների ռազմական պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների պարագծով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ»,- հավելել են Պաշտպանության նախարարությունում: