Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է դատապարտի այդ զազրելի գործողությունները»․ Փալոնե

1951
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 10:30
«ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է դատապարտի այդ զազրելի գործողությունները»․ Փալոնե

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Twitter-ի իր էջում կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։ Նա դատապարտել է Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունները և դրանք որակել որպես ռազմական հանցագործություն․
«Ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործությունները շարունակում են աճել։ Ադրբեջանը գնդակոծել է COVID-19 հիվանդների բուժման համար օգտագործվող ծննդատունը, պատմական եկեղեցին և Արցախի բազմաթիվ այլ կառույցներ: ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է դատապարտի այդ զազրելի գործողությունները»,- գրել է նա։