Երևան`   +17 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մտածեք ձեր և զինվորների առողջության մասին․ խնայեք մեր բուժաշխատողներին». Աշոտ Սարգսյան

656
Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ., 00:50
«Մտածեք ձեր և զինվորների առողջության մասին․ խնայեք մեր բուժաշխատողներին». Աշոտ Սարգսյան

ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հետևելով մեր որոշ օգտատերի գրառումներին կորոնավիրուսի վերաբերյալ «սպանիք ձեր դիմակներով», «սուտի բանա», «կյանքներս կերաք» և այլն... Նենց տպավորություն է, որ այդ վիրուսը միայն Հայաստանում է, հիշեցնեմ, որ վիրուսը դեռ ամբողջ աշխարհն է ահաբեկում: Ֆրանսիայում և Գերմանիայում կրկին խիստ սափմանափակումներ են սկսվում: Հուսով եմ հիշում եք, ոնց էիք Վրաստանը օրինակ բերում: Ցավոք Վրաստանն էլ չկարողացավ խուսափել ու այս պահին 35000 վարակված և օրը 1700 նոր դեպք ունեն: Խնդրում եմ թարգեք էտ դավադրության տեսությունները և մտածեք ձեր և զինվորների առողջության մասին: Խնայեք մեր բուժաշխատողներին, ովքեր մարտի 1-ից առ այսօր չարչարվում են: Միասին մենք կարող ենք հաղթել»։