Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Հասկացե՛ք, խուճապ տարածելով վնասում եք առաջնագծում կանգնածներին». Դ․ Սանասարյան

291
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 23:50
«Հասկացե՛ք, խուճապ տարածելով վնասում եք առաջնագծում կանգնածներին». Դ․ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, ինչքա՞ն կարելի է խնդրել, որ խուճապ կամ կեղծ (թեկուզ դրական) ինֆորմացիա չտարածել։
Ժողովուրդ ջան, պատերազմը միակողմանի գծած խաղ չի, որ ամեն ինչ մեր սրտով լինի։ Պատերազմում լինում են մարտավարական նահանջներ ու հարձակումներ, լինում են նաև անհաջողություններ՝ մի մասը շտկվող, որոշները՝ անդառնալի, բայց դրանք չպետք է թույլ տան, որ պարտվողական տրամադրություն տարածվի, խուճապ գեներացվի և այլն։ Հասկացե՛ք, խուճապ տարածելով վնասում եք առաջնագծում կանգնածներին, օգնում՝ թշնամուն։
Ինչքա՞ն կարելի է զգուշացնել, որ տղերքի հետ հեռախոսով խոսելուց մի՛ տվեք հարցեր, թե որտեղ են տեղակայված, արդյոք նահանջել են, թե առաջ են գնացել, և ընդհանրապես, մի՛ փորձեք ռազմական այլ գաղտնիք պարունակող տեղեկություն ստանալ։ Եթե անգամ նրանք ոգևորված կամ հուսահատված են, դուք կանգնեցրեք նրանց կողմից փոխանցվող ինֆորմացիան։
Հանուն տղերքի, հանուն Արցախի ու մեր անվտանգության, ուշքի՛ եկեք։
Ամեն դեպքում, ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ հաղթանակը մերն է լինելու»։