Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ինչո՞ւ 1915 թ․ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության․ պատճառը մեկն էր․․․»․ կամավորական

330
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 23:10
«Ինչո՞ւ 1915 թ․ ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության․ պատճառը մեկն էր․․․»․ կամավորական

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ներկա էր նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Միքայել Միքայելյանը, ով արդեն մեկ ամիս է՝ կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելու մարտական գործողություններին։

«Մասնկացել եմ հարավային ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ճիշտ է, պատերազմը շատ դաժան է, բայց հայոց բանակը կարողանում է փայլուն հաղթանակներ տանել։ Ես զինվորագրվել եմ, որովհետև լինելով պատմաբան, գիտակցում եմ, թե ինչ է տեղի ունենում, ինչ ողբերգական ավարտ է լինում, երբ հայ ժողովուրդը դուրս չի գալիս թշնամու դեմ»,- ասաց նա։

«Ես ունեմ մեկ հարց՝ ինչո՞ւ 1915 թվականին ժողովուրդը ենթարկվեց ցեղասպանության։ Պատճառը մեկն էր՝ մենք չունեինք պետություն, չունեինք բանակ»,- իր հարցին պատասխանեց կամավորական Միքայել Միքայելյանը։