Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք և հաղթենք»». Արամ Ա

425
Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 21:35
«Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց. «Պետք է դիմադրենք և հաղթենք»». Արամ Ա

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ Վարչապետը գրեց.- «Պէտք է դիմադրենք եւ յաղթենք»: Այո՛, ուրիշ ճամբայ չկայ: Սա իւրաքանչիւր հայուն եւ ողջ հայութեան յանձնառութիւնը պէտք է դառնայ՝ հաւատքով շաղախուած ու վճռակամութեամբ կռանուած: Յաղթելու համար պէտք է համախմբուինք եւ մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի պաշտպանութեան: Պէտք է վստահինք մեր հաւաքական ուժին, զօրավիգ կանգնինք մեր քաջ բանակին ու միաժամանակ պէտք է թակենք դռները մեր բոլոր բարեկամներուն: Զինուորական յաղթանակը պիտի ապահովէ մեր քաղաքական յաղթանակը»: